8 ապրիլի 2023 - 14:11 AMT
ԱԺԲ․ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ-ից արգելվել է

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը։

«ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։

ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019-ի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։

Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ: