23 ապրիլի 2009 - 21:55 AMT
«Էխո Մոսկվի»-ն զբաղվում է հակահայկական քարոզչությամբ
Ռուսական ազդեցիկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը նախօրեին իր եթերային ժամանակից մի ամբողջ ժամ նվիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Անցած ուրբաթ Ալեքսանդր Բուդբերգի կողմից ՀՀ եւ ԼՂՀ հանդեպ սկսված քարոզչական հարձակումը շարունակվել է նոր եւ հին քարոզչական դրոշմերով, աղոտ ակնարկներով եւ բացահայտ կեղծավորությամբ:

«Հաղորդման սանձարձակ-հրահրող տոնը բացահայտում չէր: Շուշիի մասին դրույթները` որպես «Ադրբեջանի հինավուրց մայրաքաղաքի», աֆրիկյան բռնապետերի հետ հաղորդման հերոսի կենսագրության նմանության ակնարկները, Խոջալուի «սարսափելի ջարդերի» առիթով ձեռքերը ողբերգականորեն վեր կարկառելը` կատարված ռուս զորքերի ակտիվ աջակցությամբ, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հիշատակումը, որը վերջին տարիների հայկական պատմության մանրամասների մասին հարգված ռադիոկայանի գլխավոր խմբագրի խորը իմացության մասին էր վկայում, միայն հաստատեցին նրա վաստակած հեղինակությունը` որպես առաջնակարգ տեղեկատվական զենք` պարզ եւ ոչ երկիմաստ հայտարարող իր (եւ, հավանաբար, ոչ միայն իր) քաղաքական նախընտրությունների մասին: Յուրօրինակ նոու-հաու դարձավ Նարգիզ Ասադովայի պնդումն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռուսական, նախկին խորհրդային հատուկ ծառայությունների հատուկ գործողություն է»` վկայակոչելով Ալեքսանդր Յակովլեւին, Բենեդիկտովի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի նախագահի վրա ճնշում են գործադրելու Մոսկվայում` կապված Վրաստանում ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին այդ երկրի հնարավոր մասնակցության հետ: Նորից «աչքի ընկավ» Ալեքսանդր Բուդբերգը, որը Սերժ Սարգսյանի կայանալիք այցը Մոսկվա համարում էր «չափազանց բարդ» եւ ընդգծում էր Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության կարեւորության մասին: Հայաստանի նախագահի «անձնական գործի» քննարկումն ավարտվեց ոմն Նիկոլայ Տրոիցկու մտահոգված եւ թունոտ մեկնաբանությամբ այն մասին, որ նա կոտրում է իր ռուսական խոսքը` արտաբերելով «անհարմար» ազգանունը: Նա անընդմեջ ընդգծում էր հայկական առաջին եւ երկրորդ նախագահների կուսակցական-խորհրդային անցյալը (կարծես թե խորհրդային պայմաններում հնարավոր էր այլ կերպ, իսկ Հեյդար Ալիեւիչը այդ տարիներին ոչ թե Ադրբեջանի ԿԿ Կոմկուսի առաջին քարտուղարն էր, այլ վտարանդի փախստական):
Այս լավ հունցած քարոզչական խմորի ֆոնին (ճիշտ է, միայն անփորձ հասարակության համար, որը քիչ է գլուխ հանում ղարաբաղյան դրամայի քաշքշուկներից) նույնիսկ Թոմաս դե Վաալը հազիվ թե դիտվեր որպես հակահայկական գործիչ

Դժվար թե այս բոլոր քարոզչական վարժությունները պետք է ունկնդրին հանգեցնեին պարզունակ մտքի. ինչու գլուխ դնել այս անհասկանալի հայերի հետ, երբ ավելի շահավետ է Ադրբեջանի հետ ընկերությունը, որն այդքան հարուստ է էներգոռեսուրսներով: Մոռանում են միայն մի բանի մասին. Մոսկվայի եւ Բաքվի մերձեցումը չի կարող կրել բացառապես վայրկենական եւ «գործիքային» բնույթ Ադրբեջանի կողմից, որը համառորեն ձգտում է բոլոր միջոցներով լուծել Ղարաբաղյան հիմնահարցն իր պայմաններով: Կարող է թվալ, որ նրանք, ովքեր պնդում են Մոսկվայի համար այս տարբերակի նախընտրության մասին, հաջորդ առավոտյան նրա իրականացումից հետո կարող են լսել. «Շնորհակալություն, իսկ այժմ դուրս անցեք»...», գրում է http://community.livejournal.com/eurazia_ru/-ն: