12 ապրիլի 2023 - 18:26 AMT
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ազատվել է պաշտոնից

Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից», - ասվում է հրամանագրում։

Արման Մարալչյանն այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին։