Ապրիլի 14-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ուզբեկստանում։ Սամարղանդում նա կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱԳ նախարարները կքննարկեն միջազգային օրակարգի ակտուալ հարցեր, կամփոփեն ԱՊՀ շրջանակներում բազմամակարդակ խորհրդատվությունների պլանի և 2022-ին ԱՊՀ երկրների ԱԳ նախարարությունների միջև գործընկերության ակտիվացմանն ուղղված գործողությունների ծրագրի արդյունքները։
Նիստում կքննարկվի նաև ԱՊՀ երկրների հաշմանդամություն ունեցող երեխաների սպարտակիադայի հարցը։
Օրակարգում 10 հարց է ընդգրկված։