Պաշտպանության նախարարության` վթարի ենթարկված սանիտարական մեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հատնում է ՊՆ-ն։
Նշվում է, որ մեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։
«Ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։