14 ապրիլի 2023 - 16:13 AMT
«Մենք հավատում ենք մեր և Հայաստանի ներուժին». Ամերիաբանկի «Եռակի լավագույնը» արշավն ամփոփում է գլխավոր տնօրենը

Ամերիաբանկն ամփոփում է «Եռակի լավագույնը» արշավը, որը մեկնարկել էր 2022-ին The Banker, Global Finance և Euromoney միջազգային առաջատար ամսագրերի կողմից Հայաստանում տարվա «Լավագույն բանկ» ճանաչվելու առթիվ:

Արշավի շրջանակում Ամերիաբանկն ամփոփ ներկայացրել է վերջին տարիներին ներդրված թվային բազմաթիվ ծառայությունները, Ամերիայի և գործընկերների ջանքերով իրականացված ծրագրերն ու արձանագրած արդյունքները, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում և հնարավորություն են ստեղծել բարելավելու ինչպես հաճախորդների բանկային փորձառությունը, այնպես էլ կյանքի որակը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրենի Արտակ Հանեսյանի մասնակցությամբ հոլովակը «Եռակի լավագույնը» արշավի ամփոփիչ ակորդն է, որը յուրահատուկ շնորհակալություն է բոլորին գործընկերներին, հաճախորդներին ու Ամերիա թիմին:

«Արժեքները, տեսլականն ու առաքելությունը, որոնց շուրջ համախմբվել են Ամերիա թիմը, Ամերիայի գործընկերներն ու հաճախորդները, շարունակելու են կյանքի կոչվել ի նպաստ Հայաստանի ու մեր երկրում ապրող մարդկանց բարօրության»,- նշել է Արտակ Հանեսյանը:

Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից 2023թ. ևս ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում։