ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմաը քննարկել է էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության հարցեր։
Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
Դեսպանն իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։