17 ապրիլի 2023 - 13:10 AMT
Ավինյան․ Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ ունենք

Երևանում նախատեսվում է մունիցիպալ ոստիկանություն ստեղծել։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ, որպես պարեկային ծառայության ռեֆորմների շարունակություն»,-ասել է նա։

Ավինյանը հավելել է, որ հարցը քննարկվում է միջազգային գործընկերների հետ։

Փոխքաղաքապետը հանձրարարել է կառույցի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ բարեփոխման իրականացման պատասխանատվությունը և 2 ամսվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին։

Համակարգի ներդրումը ենթադրում է, որ մունիցիպալ ոստիկանության ղեկավարները ոստիկանապետից բացի ենթարկվելու են թաղապետին կամ քաղաքապետին: