Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը 12:1 հաշվով հաղթել է բուլղարացի մարզիկին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Նա հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում, հայտնում է Panorama.am-ը։
Վազգենը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 4։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, կիսաեզրափակչում հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանին և դուրս եկել եզրափակիչ։