20 ապրիլի 2023 - 17:47 AMT
Երևանի քաղաքապետի ընտրությունը՝ սեպտեմբերին

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին: Այդ մասին ԱԺ-ում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշել է, որ ժամկետն օրենքով է սահմանված և հավելել է, որ ամենալավ մեխանիզմն օրենքով շարժվելն է։

«Օրենքով սեպտեմբերին է նախատեսված, եթե որևէ հանգամանք չառաջանա։ Իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև օրենք է»,-ասել է Սանոսյանը:

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր է։ Ավագանու նախորդ նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել։ Քաղաքապետի պաշտոնի ՔՊ թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։