20 ապրիլի 2023 - 18:17 AMT
Երևանում ՀՀ, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների առաջին քաղաքական խորհրդակցությունները

Ապրիլի 20-ին Երևանում կայացել է ՀՀ, Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները: