ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սոթքի շրջանում վիրավորի առայության մասին շրջանառվող լուրերը։
«Շրջանառվող տեղեկությունները, թե Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը:
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոում է Սոթքի ուղղությամբ։ Սոթքի հանքավայրի աշխատանքները դադարեցվել են։ Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: