Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներըհրադադարի ռեժիմի խախտում են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` Մարտակերտի շրջանում։ Այդ մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռուս խաղաղապահների գործունեության մասին մայիսի 2-ի տեղեկագրում։
Տուժածներ չկան։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ միասին վարույթ է սկսել խախտման փաստով։
Խաղաղապահները պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներով 223 տոննա հումանիտար բեռ է հասցվել Ստեփանակերտ։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: