FlyOne Armenia ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է մեկնարկել Երևան - Նովոսիբիրսկ- Երևան երթուղով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Առաջին չվերթը տեղի է ունեցել մայիսի 3-ին։
Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ։
«FlyOne Armenia ավիաընկերության թռիչքային քարտեզում ավելացավ ևս մեկ ուղղություն․ կայացավ դեպի Նովոսիբիրսկ ընկերության կանոնավոր առաջին չվերթը»,-ասվում է հաղորդագրության մեջ։