«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել հունիսի 6-ին։
Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը։
Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարելի է ծանոթանալ կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։
Հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ.
Երևանում.
1.«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագիր
2.«Շողակաթ» ծրագիր
3.«Արմենիա ԹԻ ՎԻ» ծրագիր
4.«Շանթ» ծրագիր
5.«Ա-ԹԻՎԻ» ծրագիր
6.«Կենտրոն» ծրագիր
7.ազատ սլոթ (երկիր մեդիա)-
8.«Ֆրի նյուզ» ծրագիր
9.«Նուռ» ծրագիր
10.«Բուն ԹԻ ՎԻ» ծրագիր
11.«Նոր հայաստան» ծրագիր
12.«5-րդ ալիք» ծրագիր
13.«21 ԹԻՎԻ» ծրագիր
14.«Առաջինի լրատվական ալիք» ծրագիր
15.«ՌՏՌ - Պլանետա» ծրագիր
16.«Ռոսիյա-Կ» ծրագիր
17.«Միր» ծրագիր
18. «Առաջին ալիք. համաշխարհային ցանց» ծրագիր
ՀՀ մարզերում.
1.«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագիր
2.«Շողակաթ» ծրագիր
3.«Արմենիա ԹԻ ՎԻ» ծրագիր
4.«Շանթ» ծրագիր
5.«Ա-ԹԻՎԻ» ծրագիր
6.«Կենտրոն» ծրագիր
7.ազատ սլոթ (Երկիր մեդիա)-
8.Մարզային ալիք
9.«ՌՏՌ - Պլանետա» ծրագիր
Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարելի է զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։