17 մայիսի 2023 - 18:57 AMT
Համար 1 երթուղում գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը

Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկիզբ է առել պիլոտային ներդրումով ՝ հ. 1 երթուղում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Այս փուլով փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «Թել-Սել» վճարային տերմինալներից և «Telcell» բջջային հավելվածի միջոցով:

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով: