Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Լաչինում հայտարարել է, որ Հայաստանի հետ սհամանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։
«Սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով՝ այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային կանոնների վրա, պետք է բացվի դեպի Նախիջևան երկաթուղին։ Ղարաբաղից պետք է դուրս բերվեն Հայաստանի բոլոր զինված ուժերը։ Սա են մեր պայմանները»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։
Նա հավելել է թե, վերջին 2․5 տարում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է «արթնացնեն պատրանքներից Ղարաբաղի հայերին»։
Ալիևը հավելել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է գնալ հայ–ադրբեջանական ամբողջ սահմանի սահմանագծման ըստ 1975-ի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների։