Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է,-ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ հաղորդագրությունները։ Մայիսի 29-ին ընթացքում 2 այդպիսի հաղորդագրություն է տարածվել Ադրբեջանի ՊՆ կողմից։