Վերջին 5 տարում ՀՀ է ներկրվել 346,631 մեքենա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
«Միայն 2022-ին ներկրվել է 44,667 ավտոմեքենա։ 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 21,842»,- ասել է Ֆիդանյանը։
ՃՏՊ-ների հետ կապված 2021 թվականին ամբողջ հանրապետությունում արձանագրվել է 4604, իսկ 2022-ին` 4309 պատահար:
Ֆիդանյանը կարևորել է 2021 թվականին մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման և բացահայտման գործում:
Ըստ նրա՝ հանրապետության ամբողջ տարածքում պարեկային ծառայությունը լիովին կներդրվի 2024 թվականի ավարտին: