30 մայիսի 2023 - 18:51 AMT
Արայիկ Հարությունյանը` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշում է ստորագրել։

Հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել են նաև՝ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հայոցյանը։

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։