25 ապրիլի 2009 - 13:27 AMT
Մայիսին Էրդողանը մեկնում է Մոսկվա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գալիք ամիս կայցելի Ռուսաստան: Մոսկվայում բանակցությունների հիմնական թեման կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Էրդողանի այցը կհաջորդի Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի այցերին: Այցի օրակարգն առայժմ հայտնի չէ, սակայան կողմերը, հավանաբար, կքննարկեն նաեւ Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: