25 ապրիլի 2009 - 14:45 AMT
Փարիզում 6000 մարդ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Ելիսեյան Դաշտերում Հաղթական կամար մոտ հավաքվել էր 6000 մարդ, որոնք հարգել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ լրագրող Ժան Էկիյանը, Անհայտ զինվորի հուշարձանի մոտ զոհերի հիշատակը հարգելու էին եկել ֆրանսիացի ճանաչված քաղաքական գործիչները: Միջոցառմանը նաեւ ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ընկեր, պատգավոր Ֆրեդերիկ Լեֆերը, որը հաստատել է Ֆրանսիայի բացասական վերաբերմունքը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ, սակայն ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: