25 ապրիլի 2009 - 15:40 AMT
Հայ շախմատիստները կրկին ոչ ոքի են խաղացել Նալչիկում ընթացող Գրան-պրիի 9-րդ փուլում
Նալչիկում ընթացող Գրան-պրիի չորրորդ շրջանի 9 փուլերից հետո Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, խաղալով սեւերով, հերթական անգամ ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ, իսկ Հակոբյանը կիսել է միավորները ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: 9-րդ փուլից հետո միավորների քանակով Արոնյանի հետ հավասարվել է Եվգենի Ալեքսեեւը, որը հաղթել է ուկրաինացի Սերգեյ Կարյակինին:

9-րդ փուլում հաղթանակներ են տարել նաեւ ամերիկացի Գատա Կամսկին ու ֆրանսիացի Էթյեն Բաքրոն համապատասխանաբար պարտության մատնելով ուկրաինացի Ալեքսանդր Գրիշչուկին ու ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին: Մյուս պարտիաները խաղաղ ելք են ունեցել:

10-րդ փուլում Լեւոն Արոնյանն ուժերը կչափի Պավել Էլյանովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Էթյեն Բաքրոյի հետ:

Խաղարկային օրերն են` ապրիլի 15-19, 21-24, 26-29-ը: Հանգստյան օրերն են` ապրիլի 20-ն ու 25-ը:

9-րդ փուլի պարտիաներն են`

Գելֆանդ-Արոնյան-1,5:1,5
Իվանչուկ-Հակոբյան-1,5:1,5
Գրիշչուկ-Կամսկի-0:1
Ալեքսեեւ-Կարյակին-1:0
Բաքրո-Մամեդյարով-1:0
Սվիդլեր-Լեկո-1,5:1,5
Էլյանով-Կասիմժամով-1,5:1,5

Մրցաշարային դասավորությունը 9 փուլից հետո` Արոնյան, Ալեքսեեւ-5,5 միավոր, Լեկո, Սվիդլեր, Բաքրո-5 միավոր; Գրիշչուկ, Կարյակին, Հակոբյան, Էլյանով-4,5 միավոր; Կամսկի, Գելֆանդ, Կասիմժանով, Մամեդյարով-4 միավոր; Իվանչուկ-3 միավոր:

10-րդ փուլի պարտիաները`

Արոնյան-Էլյանով
Հակոբյան-Բաքրո
Մամեդյարով-Կասիմժանով
Լեկո-Գելֆանդ
Կարյակին-Իվանչուկ
Գրիշչուկ-Ալեքսեեւ--ԿԱ--