25 ապրիլի 2009 - 17:40 AMT
Փոփոխությունները Թուրքիայի նախարարների կաբինետում նախատեսվում էին դեռեւս մարտի ընտրություններից անմիջապես հետո
«Փոփոխությունները Թուրքիայի նախարարների կաբինետում նախատեսվում էին դեռեւս մարտի ընտրություններից անմիջապես հետո, այնպես որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությունն ինչ-որ արտառոց բան չէ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնում Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի ղեկավար Ահմեդ Դավուտօղլուի նշանակման հնարավորությունը:

Նրա խոսքերով, Դավուտօղլուն այն սկզբունքնի կողմնակից է, որ Թուրքիան չպետք է խնդիրներ ունենա հարեւանների հետ եւ այս ուղղությամբ էլ կաշխատի:

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Ալի Բաբաջանը վերադառնալու է էկոնոմիկայի նախարարություն, իսկ Ահմեդ Դավուտօղլուն կզբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը: