25 ապրիլի 2009 - 19:28 AMT
Եվրամիությունը 4 մլրդ եվրո կհատկացնի Nabucco նախագծին
Եվրամիությունն որոշել է 4 մլրդ եվրո հատկացնել Nabucco նախագծի իրականացման համար: Ըստ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրոպային գազի կայուն մատակարար է հարկավոր, ուստի առավելությունը տրվում է Nabucco նախագծին:

Թուրքմենստանն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը գազն այդ խողովակաշարով առաքելու համար: Եվրոպացիները հրաժարվել են որպես գազի այլընտրանքային երթուղի դիտարկել «Հարավային հոսանք» նախագիծը, հաղորդում է «Գրուզիա բիզնես»-ը: