Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններ հասնելու նոր ճանապարհային հանգույցի շնորհիվ՝ էականորեն կնվազի Մյասնիկյան պողոտայի և Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը։
Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով։