Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցել։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ հունիսի 11-ի տեղեկագրում։
Տուժածներ չկան։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Պարեկություն է իրականացվել է 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 277․8 տոննա մարդասիրական օգնություն։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։