13 հունիսի 2023 - 12:47 AMT
JAZZNAVOUR համերգին կհնչեն Ազնավուրի երգերը` ջազային մեկնաբանությամբ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և երգիչ Հայկ Պետրոսյանը ներկայացնում են ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR: Համերգը նախատեսված է հունիսի 16-ին, ժամը 20։30-ին` Կամերային երաժշտության տան զբոսայգում։

Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ։

Երաժշտական կազմը՝

Հայկ Պետրոսյան (վոկալ)

Վահագն Հայրապետյան (դաշնամուր)

Դանիել Մելքոնյան (շեփոր)

Դավիթ Գյոդակյան (կոնտրաբաս)

Արման Մնացականյան (հարվածային գործիքներ)

Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000 դրամ: