ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարե, է, որ ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ապաշրջափակելու համար Լաչինի միջանցքը, իսկ Հայաստանին` «չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից»։
Նա նաև կոչ է արել Բաքվին ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից։ Դադարը այդ ձևաչափով գործունեության մեջ վատ է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ տանում է դեպի սրացում հողի վրա։ Իսկ Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել հումանիտար նպատականերով Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդը»,-ասել է Զախարովան։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: