22 հունիսի 2023 - 16:08 AMT
Ադրբեջանի ԶՈւ կրակոցից Մարտակերտի շրջանում ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։

Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։