22 հունիսի 2023 - 18:24 AMT
Ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի ընտանիքը կբողոքարկի վճիռը․ Ցմահ ազատազրկում էին ակնկալում

Նախիջևանի կողմից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքը մտադիր է բողոքարկել դատավճիռը, որի համաձայն Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Նրանք որպես պատիժ դատարանից ցմահ ազատազրկում էին ակնկալում, հայտնում է «Ա1+»-ը։

Ախունդովին մեղսագրվել է 7 հոդված։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է վճիռը հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում տեղի ունեցավ ԶՊՄԿ պահնորդի սպանության գործով վերջին նիստում։

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Նա հայտնել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին ավելի ուշ հայտնաբերել են Կապանում։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։

ՀՀ ներխուժած մյուս ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել է ապրիլի 13-ին և ձերբակալվել, հետագայում պարզվել է, որ հենց երկրորդ ադրբեջանցին է սպանել ԶՊՄԿ պահնորդին։ Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։ Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(...) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: