24 հունիսի 2023 - 10:53 AMT
Մահացել է կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը

66 տարեկանում մահացել է կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Նա մահացել է ԱՄՆ-ում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, գրում է Orer.eu կայքը։

Նա զբաղեցրել է նախարարի պաշտոնը 2003-2006 թվականներին, այնուհետև՝ 2006-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականից Երիցյանը ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։ Սերգո Երիցյանը եղել է նաև ԱԺ պատգամավոր` 1996-2003 թթ․։