24 հունիսի 2023 - 12:37 AMT
Շնող-Թեղուտ ճանապարհը մասնակի փլուզվել է

Հունիսի 24-ին` ժամը 09։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում: Տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շնող գետի վարարման հետևանքով Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ճանապարհահտավածի փլուզում (մոտ 15 մ հատված). ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։