Հուլիսի 5-ին Սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնն այս տարի կնշվի տոնական քայլերթերով։ Նախաձեռնության հեղինակն արդարադատության նախարարությունն է։ Կառավարությունը հավանություն է տվել առաջարկին։
Նախատեսվում է, որ քայլերթին կմասնակցի մոտ 6000 երիտասարդ։ Բյուջեից կհատկացվի մոտ 10 մլն դրամ։
Հիմնավորման մեջ ասվում է, որ մեծաքանակ քայլերթները վերաարժևորում և միասնականության ուժն են հաղորդում մասնակիցներին, բարձրացնում հայրենասիրական ոգին։
«Տոնակատարության շրջանակում միմյանց կողք-կողքի քայլող, եռագույն դրոշը ծածանող, եռագույն շապիկը կրող անհատները՝ պետական խորհրդանշանների շուրջ համախմբված խմբերը, միասնականության, պետականության շուրջ համախմբված և զարգացումն ապահովող ապագա անհատներն են։»,– ասվում է հիմնավրման մեջ։
Սահմանադրության օրը նշվում է, որ հուլիսի 5-ին, քանի որ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի այդ օրը։