Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 7 կետով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում և այժմ 90-րդ հորիզոնականում է։ Աղյուսակը հրապարակվել է հունիսի 29-ին։
Հայաստանն ունի 1252.6 միավոր։
Առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, որին հաջորդում են Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի և Բելգիայի հավաքականները։
Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից վարկանիշում Խորվաթիան 6-րդն է, Ուելսը՝ 35-րդը, Թուրքիան՝ 41-րդը, Լատվիան՝ 134-րդը։
Հայաստանի հավաքականը վերջին երկու խաղում հաղթանակ է տարել՝ հաղթելով Ուելսին 4։2 հաշվով, իսկ Լատվիային 2։1 հաշվով։ Այժմ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երկրորդ տեղում է։