30 հունիսի 2023 - 17:27 AMT
Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհին անցանելիության ապահովման աշխատանքներ են տարվում

Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի կմ15+000-կմ16+800 հատվածում (Ողջաբերդի մոտ), որն անցնում է սողանքային գոտիով, կատարվում են անցանելիության ապահովման աշխատանքներ։

1.8 կմ սողանքային հատվածի վերականգնումն իրականացնում է տվյալ ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները հետևել են ճանապարհաշինության ընթացքին։