3 հուլիսի 2023 - 10:38 AMT
ԱԽ քարտուղարը Վաշինգտոն կմեկնի․ Կհանդիպի Սալիվանի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Վաշինգտոն:

Այցի ընթացքում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը: