3 հուլիսի 2023 - 11:05 AMT
ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 3-ին` ժամը 04։19-ին, Հայաստանում 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրիից 39 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա, հայտնում է Sputnik Արմենիան Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի վրա հղումով։

Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։