ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել նրան այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում:
Դեսպանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմված են պատմամշակութային հարուստ անցյալի վրա և վերջին տարիների սերտ փոխգործակցությունը դրա վառ ապացույցն է: Պարոն դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից իր հետ տանում է միայն ջերմ հուշեր:
Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների: