4 հուլիսի 2023 - 13:45 AMT
«Պոբեդան» թռիչքներ կիրականացնի Սոչիից Գյումրի

«Պոբեդա» լոուքոսթերը, որը «Աերոֆլոտ» խմբի անդամ է, ընդլայնում է դեպի Հայաստան թռիչների շրջանակը և չվերթեր կիրականացնի Սոչիից Գյումրի։

Թռիչքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-ից և կիրականացվեն շաբաթական 4 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերը, հայտնում է ավիաընկերությունը։

Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է ընկերության պաշտոնական կայքում։