7 հուլիսի 2023 - 17:07 AMT
Հուլիսի 9-10-ին ջերմաստիճանը 5-8 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում hուլիսի 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-ին, 10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 8-ին Երևանում սպասվում է +37 աստիճան, հուլիսի 9-ին՝ +33, հուլիսի 10-ին՝ +30։