14 հուլիսի 2023 - 10:33 AMT
ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Ջիլի և Պարույր Սևակի հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 13-ի ժամը 21:30-ից մինչև հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Միայն հուլիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն 4 անգամ կրակ է բացել ՀՀ հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 վիրավոր։