17 հուլիսի 2023 - 15:36 AMT
Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկություն ապահովելու համար հատուկ տեխնիկա կկիրառվի

Երևանի Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություններ, հայտնում է քաղաքապետարանը։

Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները

Հուլիսի 10-ին հայտարարվել էր, որ Մյասնիկյան պողոտայում դիտարկվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել՝ առավոտյան և երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի: