ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Բողոքը մերժվել է։
«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»,-ասվում է գրառման մեջ։
Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 16–ին՝ 2 ամսով։
ՔԿ-ից հայտնել էր, որ Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները:
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալման կապացությամբ՝ նշելով, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը: