Ստեփանակերտում հուլիսի 18-ից, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող գրեթե ոչ մի ավտոբուս չի գործի՝ բացառությամբ մեկ երթուղու։
«Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն պարբերաբար հաշվարկներ է իրականացնում, և եթե մինչև հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմանափակումներով, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիների», - Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը։
Եթե առաջիկայում իրավիճակը չշտկվի, փոփոխություններ կլինեն նաև այլ քաղաքների երթուղիներում։
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2․4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։