18 հուլիսի 2023 - 13:50 AMT
Եվրախորհրդարանը փաստել է, որ ԵԽԽՎ պատգամավորները կաշառվել են Ադրբեջանի կողմից

Եվրախորհրդարանը հուլիսի 13-ին բանաձև է ընդունել թափանցիկության, ամբողջականության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կառույցի կանոնների բարեփոխման առաջարկությունների մասով, հայտնում է Factor.am-ը։

Դրանում, մի շարք երկրների հետ մեկտեղ, անդրադարձ է արվում նաև Ադրբեջանին ու երկար տարիներ այս երկրի կոռուպցիոն գործունեությանը։ Մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության գործողություններ է իրականացրել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամների նկատմամբ, որոնք ներառում են կոռուպցիայի հիմնավոր կասկածներ։

Բացի այդ, Ադրբեջանին հաջողվել է կանխել իր ընտրությունների հետաքննությունը և բարելավել մարդու իրավունքների ոլորտում իր հեղինակությունը։