18 հուլիսի 2023 - 14:27 AMT
ԱՀ ԱԳՆ․ Ակնայից` Ասկերանով հումանիտար օգնություն չի տեղափոխվել՝ ապատեղեկատվություն է

Արցախի ՆԳՆ հայտարարել է, որ սոցցանցերում տարածված լուրերը, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում, ապատեղեկատվություն է։

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։

ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

Նախարարությունը միաժամանակ կոչ է անում տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը»,-ասվում է հայտարարության մեջ։

Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն Լաչնի միջանցքը բացելու կոչերևին պատասխանում է այն թեզով, որ բեռները կարող են տեղափոխվել նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։