19 հուլիսի 2023 - 17:48 AMT
Վիտալի Բալասանյանին ևս 1 հոդվածով են մեղադրում՝ ընդհանուր 4

Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին ԼՂՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին ասել է Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Բալասանյանին մեղադրում են գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, թմրանյութ պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։

Հուլիսի 13-ին խուզարկություն է իրականացվել Ասկերանում գտնվող Բալասանյանի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Վարույթն իրականացնող մարմինը Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը։