21 հուլիսի 2023 - 18:40 AMT
Մինվոդի-Երևան ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Հայաստան էր ուղևորվում, հրատապ փոխել է ուղղությունն ու այլ տեղ վայրէջք կատարել, գրում է Lenta.ru-ն «Ավիատոռշչինա» Տելեգրամ ալիքին հղումով։

Պատահարը տեղի է ունեցել Մինվոդի-Երևան չվերթի ժամանակ՝ պոկվել է ձախ շարժիչի ծալովի կափարիչը։ Այն ընկել է օդանավակայանի տարածքում։

«Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ ելքի օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել»,-ասվում է հաղորդագրության մեջ։