24 հուլիսի 2023 - 11:01 AMT
Տիգրան Ձիթողցյան․ Akneye-ը սկսնակ և փորձառու արվեստագետներին ներկայանալու հնարավորություն է տալիս

Աշխարհահռչակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի գերիրական կտավներն առաջին հայացքից կարող են լուսանկարներ թվալ: Հենց այդ ինքնատիպ ոճով էլ Տիգրանի նկարներն առանձնանում են գեղանկարչության արդեն հայտնի ոճերից:

Երվանդ Քոչարի տարածական ստեղծագործություններով ոգեշնչված՝ Ձիթողցյանը սկսել է համագործակցությունը Akneye նախագծի հետ՝ փոխանցելով իր արվեստը Akneye աչքի քանդակի վրա:

Քանդակի NFT տարբերակը ներկայացված է ftNFT հարթակում, իսկ ֆիզիկակական տարբերակը Akneye նախագծի նախաձեռնությամբ ցուցադրվել է ինչպես Դուբայի ֆիջիթալ խանութ սրահներում, այնպես էլ՝ մի շարք միջազգային Էքսպոների և ցուցադրությունների ժամանակ:

Akneye-ի և Ձիթողցյանի հաջողված համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և որոշում է կայացվել տեղծել Akneye հավաքածու: Հավաքածուի արդեն իսկ երկրորդ աչքի վերջնական աշխատանքները Ձիթողցյանը կկատարի հյուրերի ներկայությամբ՝ հուլիսի 22-ին Tigran Art Studio-ում փակ միջոցառման ժամանակ:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան «ճամփորդելու» FastexVerse-ի վիրտուալ մետատիեզերքում, ինչպես նաև Fastex ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը հյուրերին կողջունի Tigran Art studio-ի մետավերս միջավայրից:

Միջոցառման օրը կմեկնարկի նաև ftNFT.am առաջին հայկական NFT մարքեթփլեյսը:

Հանրահայտ նկարիչը պատմել է Akneye նախագծի հետ համագործակցության վերաբերյալ։